Ջոնաթան Տան կարիերան անգլիայում շարունակելու չորս տարբերակ ունի

Պրեմիեր Լիգայի ակումբները հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոնաթան Տայով։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Թոթենհեմը»։

Հիշեցնենք, որ Տան «Բայեր» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը չորս հանդիպում է անցկացրել գերմանական ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։