Խավիեր Տեբաս. «Ես շատ ուրախ եմ, որ Նիկո Ուիլյամսը մնաց «Ատլետիկում»»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել, որ Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը անցյալ ամառ չի տեղափոխվել «Բարսելոնա», չնայած կատալոնական ակումբի ակտիվ հետաքրքրությանը։

««Բարսային» պետք էր Նիկո Ուիլյամսը, բայց նրանք չկարողացան ձեռք բերել նրան։ Ես շատ ուրախ եմ, որ նա մնաց «Ատլետիկում» և որ դեռ խաղում է Իսպանիայում։ Ուրախ եմ, որ տեսնում եմ նման բան, քանի որ այն ավելի մրցունակ է դարձնում մրցակցությունը, ինչպես նաև ստեղծում է պատկանելության զգացում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։