Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուսի և Դանի Կարվախալի՝ 2024 թվականին «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունը։
– Վինիսիուսն արժանի՞ է «Ոսկե գնդակին»։
-Այո։ Նա ականավոր ֆուտբոլիստ է։ Եթե նույնիսկ չհաղթի, շատ մոտ կլինի։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Մեկ տարի հետո նա անպայման կհաղթի։ Եկեք իրատես լինենք։ Կարվախալն ավելի դժվար է ստանում «Ոսկե գնդակը», քան Վինիսիուսը։ Ես վաղուց էի ասում, որ նա աստղ է»,- Տեբասին մեջբերում է Marca-ն։