Հայտնի է, թե ինչու է Լիոնել Մեսսին բաց թողել «Ինտեր Մայամիի» վերջին մարզումը

Հայտնի է դարձել, թե ինչու է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց թողել թիմի վերջին մարզումը։

Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, 37-ամյա արգենտինացին գրիպի ախտանիշների պատճառով չի մարզվել ընդհանուր խմբում։

Հիշեցնենք, որ Մեսսին կոճի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել հուլիսի 15-ից, սակայն օգոստոսի վերջին վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում։

«Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ի գիշերը։ Տատա Մարտինոյի թիմը MLS-ում կհյուրընկալվի «Ֆիլադելֆիա Յունիոնին»: