Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Գավին

Հայտնի է դարձել, թե երբ ծանր վնասվածքից հետո կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա կիսապաշտպանը վերսկսել է մարզումները թիմի հետ։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի կարծիքով՝ «Բարսելոնան» մտադիր չէ պարտադրել Գավիի վերականգնումը։ Սպասվում է, որ կիսապաշտպանը չի խաղա մինչև հոկտեմբերին կայանալիք միջազգային ընդմիջման ավարտը։

Հիշեցնենք, որ Գավին չի խաղացել 2023 թվականի նոյեմբերից խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։