Հայտնի է, թե իրականում «Բարսելոնան» որքան գումար է վճարել Դեմբելեի համար

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն 2017 թվականի ամառվա վերջում Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա»։ Ինչպես հայտնում է Bild-ը, այս գործարքի շրջանակներում բոլոր բոնուսները վճարվել են։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը դորտմունդցիներին վճարել է 148 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 40 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում։

2023 թվականի ամռանը Դեմբելեն հեռացավ «Բարսելոնայից» և տեղափոխվեց ՊՍԺ։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն երեք հանդիպում է անցկացրել, դառնալով՝ մեկ գոլ և երեք գոլային փոխանցման հեղինակ։