Հայտնի է, թե երբ կսկսվեն «Մանչեսթեր Սիթիի» 115 ֆինանսական խախտումների գործով լսումները

«Մանչեսթեր Սիթիում» 115 ենթադրյալ ֆինանսական խախտումների վերաբերյալ լսումները կսկսվեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ պաշտոնական լսումները անկախ հանձնաժողովի առջև կտևեն մինչև երկու ամիս։ Պրեմիեր Լիգան և «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինեն իրենց դիրքորոշումներն արդարացնող հայտարարություններով։ Անկախ հանձնաժողովն այնուհետ կուսումնասիրի բոլոր ապացույցները, ինչը կպահանջի մի քանի ամիս՝ կապված մեղադրանքի ծավալի հետ։ Այս գործով որոշման հրապարակման ամենավաղ ժամկետը մարտն է։

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» մեղադրվում են 2009-ից 2018 թվականներին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։ Ենթադրվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջությամբ չի բացահայտել իր կատարած ֆինանսական վճարումները։