«Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսը մոտ է նոր պայմանագիր կնքելուն։ Հոլանդացու գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Բարզագին, «Ինտերը» մեկ քայլ է հեռու պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելուց։ Ֆուտբոլիստը տարեկան կվաստակի մոտ 4 մլն եվրո։ Գործարքի պաշտոնական հաստատումը միայն ժամանակի հարց է։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Սիմոնե Ինձագիի թիմի երկու հանդիպման՝ երկու դեպքում էլ խաղադաշտ դուրս գալով փոխարինման։