Գավիի ապաքինումը նախատեսված ժամկետից շուտ կլինի

Արդեն 10 ամիս է, ինչ «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի լուրջ վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։

19-ամյա ֆուտբոլիստը պատռել է խաչաձև կապանը, իսկ վերականգնման ժամկետը նախատեսվում էր մեկ տարի։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսված ժամկետից շուտ կլինի։ Գավին մոտ օրերս կվերադառնա թեթեւ մարզումներին: Նա լավատես է վաղ վերադարձի հարցում, հաղորդում է Marca-ն:

«Բարսելոնան» վճռական է ռիսկի չդիմելու և կշարունակի ցուցաբերել ծայրահեղ զգուշություն: Այդ պատճառով Գավիի երկար սպասված խաղադաշտ վերադառնալու ամսաթիվը դեռ որոշված ​​չէ: