Գավին սկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին երկար ժամանակ անց վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Գավին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց ամբողջ մրցաշրջանը և EURO-2024-ը, որտեղ ի վերջո հաղթանակ տոնեց Իսպանիայի հավաքականը։

Նշենք, որ Գավիին դեռ ժամանակ կպահանջվի՝ հանդիպումներին մասնակցելու համար օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար։ Դեռ հայտնի չէ, թե քանի շաբաթ կպահանջվի երիտասարդ ֆուտբոլիստին լիարժեք խաղադաշտ վերադառնալու համար։