Ուղիղ 25 տարի առաջ Իկեր Կասիլյասը իր նորամուտը նշեց «Ռեալի» կազմում

Ուղիղ 25 տարի առաջ՝ 1999 թվականի սեպտեմբերի 12-ին, Մադրիդի «Ռեալի» կազմում իր նորամուտը նշեց իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Դա տեղի է ունեցել Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության արտագնա խաղում։

Իկեր Կասիլյասը խաղաց ամբողջ 90 րոպեն և երկու անգամ գնդակ բաց թողեց։ Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Շուտով, 1999/2000 մրցաշրջանում, Կասիլյասը դարձավ Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահը։

Ընդհանուր առմամբ, դարպասապահը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 725 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 751 գնդակ։

Ավելացնենք, որ Իկեր Կասիլյասը կարիերան ավարտել է 2020 թվականին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Դարպասապահի վերջին ակումբը եղել է «Պորտուն»։