Դանի Օլմոյի ապագան «Բարսելոնայում» վտանգված է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը։

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնան» ֆինանսական առումով շատ լավ աշխատանք է կատարել և կարողացել է բարձրացնել աշխատավարձի շեմը, սակայն ակումբը դեռ չի պահպանում 1։1 կանոնը։ Եթե ​​իրավիճակը շուտով չփոխվի, ապա հունվարին «Բարսելոնան» չի կարողանա Օլմոյին գրանցել թիմի հայտացուցակում։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կատալոնացիների կազմում նա մասնակցել է երկու հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։