Կրիշտիանու Ռոնալդու. «Երբ վերադարձա, շատ ուրախ էի»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել իր ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Երբ վերադարձա, շատ ուրախ էի։ Ես լավագույն ռմբարկուներից մեկն էի, ես անհավանական բաներ արեցի թիմի հետ՝ իմ առաջին մրցաշրջանում խփեցի 24 գոլ և եղա Պրեմիեր Լիգայի երրորդ լավագույն ռմբարկուն:

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ես գոլ եմ խփել յուրաքանչյուր խաղում։ Իմ թվերը զարմանալի էին։ Բայց «Մանչեսթեր Յունայթեդը», իմ կարծիքով, պետք է վերակառուցի ամեն ինչ»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։

Կրիշտիանու Ռոնալդուն 2022 թվականի վերջին լքել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 39-ամյա պորտուգալացին ներկայումս ներկայացնում է «Ալ-Նասրը»։