CIES Football Obs․ Աշխարհի մինչև 20 տարեկան լավագույն 10 երիտասարդ ֆուտբոլիստները

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES Football Obs) ֆուտբոլային աստղադիտարանը կազմել է աշխարհի մինչև 20 տարեկան լավագույն 10 երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Յամալի թիմակից Պաու Կուբարսին։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը։