Քրիստոֆեր Բոնիֆեյսը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատի» կազմն է համալրել 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Նիգերիացի ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանը տեղի Right2Win ակադեմայից տեղափոխվել է Չարենցավանի «Վան» և նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ 55 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ։

Նա նաև մասնկացել է գավաթային երեք խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։