«Բավարիան» արդեն նոր պայմանագիր է առաջարկել եզրային հարձակվող Ջամալ Մուսիալային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերն արդեն բանակցում են։ Մյունխենյան ակումբը պատրաստ է Մուսիալային մեծ գումար առաջարկել ֆիքսված աշխատավարձի և հատուկ բոնուսների տեսքով՝ նրան ակումբում պահելու համար: «Բավարիան» համառ է իր առաջարկի մեջ, ակումբի նպատակն է կարգավորել իրավիճակը մինչև 2025 թվականի ամառը։
2024/25 մրցաշրջանում 21-ամյա Մուսիալային հաջողվել է «Բավարիայի» կազմում անցկացնել 3 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։