«Բարսելոնան» մեծ հույսեր է կապում Անսու Ֆատիի հետ

«Բարսելոնան» կարծում է, որ հարձակվող Անսու Ֆատին կարող է մեծ ապագա ունենալ ակումբում։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, չնայած բոլոր խնդիրներին, «Բարսելոնայի» ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆատիի հետ ընթացիկ մրցաշրջանում։ «Բարսելոնան» կարծում է, որ 21-ամյա հարձակվողը կարող է կարևոր ռոտացիոն լինել Ֆլիկի համակարգում։

Հիշեցնենք, որ Անսու Ֆատին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բրայթոնում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։