«Մենք մեզ նման չէինք»․ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական խաղում Պարագվայից կրած պարտության մասին։

Հանդիպումն Աշխարհի հնգակի չեմպիոնների համար ավարտվել է անհաջող՝ 0։1 հաշվով։ Հանդիպման նախօրեին 74-ամյա մասնագետն ասել է, որ բրազիլացիները դուրս կգան ԱԱ-2026-ի եզրափակիչ։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8 խաղում Բրազիլիան կրել է 4 պարտություն և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

«Մենք վստահ էինք, որ խաղից առաջ կկարողանանք որակյալ խաղ խաղալ, գոլից հետո մենք մեզ նման չէինք»,- Դորիվալին է մեջբերում Ge-ն։