Վինիսիուսը ներողություն է խնդրել Բրազիլիայի հավաքականի պարտությունից հետո

Վինիսիուս Ժունիորը խոսել է Պարագվայից կրած պարտության մասին.

ԱԱ-2026-ի որակավորման արտագնա խաղում բրազիլացիները պարտվել են 0։1 հաշվով։

Մադրիդի «Ռեալի» վինգերը ազգային հավաքականի կազմում երեք հանդիպում անընդմեջ գոլ չի խփել։ Խաղից հետո նա ներողություն է խնդրել բրազիլացի երկրպագուներից։

«Մենք գիտենք, թե հիմա ինչ վիճակում ենք։ Մենք ցանկանում ենք ամեն գնով դուրս բերել Բրազիլիային այս վիճակից: Մենք կմտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի վերադառնանք լավ խաղալու և հաղթանակներ տանելու համար։

Մենք իրավունք չունենք նման խաղ ցուցադրել ու միավորներ կորցնել։ Սա դժվար պահ է։ Մենք պետք է ընդունենք բոլոր քննադատությունները և որքան հնարավոր է շուտ ուշքի գանք՝ Բրազիլիային բարձունքների հասցնելու համար։

Ես գիտեմ իմ ներուժը, գիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել թիմին։ Դա կարող է դժվար լինել, քանի որ եթե չկա վստահություն, ուրեմն չկան նպատակներ։ Ես կենտրոնացած եմ իմ երկրի համար լավագույնս անելու վրա: Իմ բոլոր մտքերը հիմա այս մասին են: Միշտ չէ, որ գոլեր չեմ խփի, դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։

Եվրոպայում ֆուտբոլն ավելի արագ է, քան այստեղ, խաղադաշտերի որակն ավելի բարձր է։ Մենք պետք է հարմարվենք, որպեսզի լավագույնս խաղանք և հաղթենք: Հաղթանակները մեզ հանգիստ կտան, և մենք կկարողանանք այլ կերպ խաղալ։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, սա շատ դժվար պահ է»,- ասել է Վինիսիուսը: