Հայտնի է՝ ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտնվել է մեկ այլ եվրոպական թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է բրազիլացուն տեսնել իրենց շարքերում։ Ռոդրիգոն փարիզյան գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ տարվա համար։

Սպասվում է, որ ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին 2025 թվականի ամռանը։ Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։

Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։