Հայաստանի հավաքականը պարտվեց 10 հոգով մնացած Հյուսիսային Մակեդոնիային

Ազգերի լիգայի C ենթախմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում ուժերը չափեց տեղի ազգային ընտրանու՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ընտրանին պարտվեց հյուսիսմակեդոնացիներին 0-2 հաշվով։ 

Հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով․ դաշտից հեռացվեց Ջեյկո Զայկովը։ Երկրորդ խաղակեսում, սակայն, հյուսիսմակեդոնացիները կարողացան 2 գնդակ ուղարկել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Տուգանային գեղեցիկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց Էնիս Բարդին (70՛)։ Րոպեներ անց Բոյան Միովսկին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը (79՛)։

Այս խաղից հետո Հյուսիսային Մակեդոնիան 4 միավորով առաջինն է խմբում։ Երկրորդը Հայաստանն է՝ 3 միավորով, երրորդը՝ Լատվիան, չորրորդը՝ Ֆարերյան կղզիները։