Հայտնի են դարձել Կիլիան Մբապեի և նրա նախկին ակումբ ՊՍԺ-ի միջև տարաձայնությունների նոր մանրամասներ։
Ըստ L’Équipe-ի, ֆրանսիացին կարող էր հեռանալ Փարիզից արդեն 2022 թվականին: Նա հիասթափվել է նախագծից ղեկավարության կողմից տրված խոստումների պատճառով, և նույնիսկ համաձայնել է «Լիվերպուլի» առաջարկին:
Այդ տարի մերսիսայդցիները պատրաստ էին հարձակվողի համար վճարել 200 միլիոն եվրո, սակայն փարիզցիների նախկին մարզական տնօրեն Անտերո Հենրիկեն արգելափակեց տրանսֆերը՝ խնդրելով կրկնակի գումար։