Sky Sports. Էնցո Ֆերնանդեսը զրկվել է վարորդական իրավունքից

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը վեց ամսով զրկվել է վարորդական իրավունքից, հայտնում է Sky Sports-ը։

23-ամյա կիսապաշտպանը նույնպես տուգանվել է ընդհանուր 3000 ֆունտով։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը երկու անգամ մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Երկու դեպքում էլ Ֆերնանդեսը չի ներկայացրել իրեն որպես Porsche Cayenne-ի վարորդ և ոստիկանությանը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկություն։

Այս մրցաշրջանում Ֆերնանդեսը մասնակցել է «Չելսիի» 5 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։