Ռոդրիգոն կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտնվել է մեկ այլ եվրոպական թոփ-ակումբի հետաքրքրությունների շրջանակում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է բրազիլացուն գնել։ Ռոդրիգոն փարիզյան գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ տարվա համար։ Սպասվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին 2025 թվականի ամռանը:

Ռոդրիգոն իսպանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը բրազիլացու շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: