Մադրիդի «Ռեալը» նախատեսում է պայմանագիր կնքել 17-ամյա անգլիացու հետ

Մադրիդի «Ռեալը» աշխատում է հաջորդ տրանսֆերային պատուհանների ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, մադրիդյան ակումբը հայացքն ուղղել է «Սանդերլենդի» կիսապաշտպան Քրիս Ռիգին։ Խոսքը 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի մասին է, ով գրավել է թոփ ակումբների ուշադրությունը։

Ռիգով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 300 հազար եվրո: Սակայն անգլիական ակումբը մտադիր չէ իր խաղացողին բաց թողնել այդ գումարի դիմաց և նրա համար կպահանջի անհամամետ ավելի մեծ փոխհատուցում։