Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Նոա» – «Արարատ» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ» ՖԱ մեր գործընկերներին, որոնք գնահատելով կարևորությունը, համաձայնեցին առաջիկա հանդիպումը տեղափոխել Հանրապետական մարզադաշտ, որպեսզի «Նոան» շատ ավելի լավ պատրաստվի և ծանոթանա եվրագավաթներում իր տնային մարզադաշտին։
Այսպիսի քայլերը նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմանը և ակումբների միջև սերտ կապերի հաստատմանը։
Ֆուտբոլը պետք է գեղեցկացնել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ իրական ֆուտբոլային համերաշխությամբ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։