«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է լքել միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, պորտուգալացուն վերջնագիր է ներկայացրել՝ նա պետք է շտկի իրավիճակը առաջիկա երեք խաղերում։ Այս խաղերը բարդ կլինեն, քանի որ «ռոսոներիները» կմրցեն «Վենետիկի» (Սերիա Ա), «Լիվերպուլի» (Չեմպիոնների Լիգա) և «Ինտերի» (Սերիա Ա) դեմ։ Եթե արդյունքները վատ լինեն, Ֆոնսեկան կարող է հեռացվել աշխատանքից։
Հիշեցնենք, որ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ Ա Սերիայի մեկնարկային երեք տուրերում «Միլանը» վաստակել է ընդամենը երկու միավոր։