Մաուրիցիո Սարին խոստովանել է, թե որ ակումբն է երազում գլխավորել

«Նապոլիի», «Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ կցանկանար մի օր գլխավորել արգենտինական «Բոկա Խունիորսը»։

««Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ դառնալն ինձ համար երազանք կլիներ։ Սա խելահեղ երազանք է, չգիտեմ, արդյոք այն կիրականանա, բայց ես կցանկանայի մի օր հնարավորություն ստանալ գլխավորելու «Բոկան»։ «Բոկա Խունիորսի» մարզիչ լինելը անհավանական փորձ կլիներ»,- Սարիի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

65-ամյա Սարիի վերջին աշխատանքը եղել է «Լացիոյում», որը նա լքել է 2024 թվականի մարտին։