Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն պաշտոնապես դարձել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
«Մաուրիսիոն հաղթող է, ով ունի ֆուտբոլիստների զարգացման խորը կիրք և համախմբված ու մրցունակ թիմեր կառուցելու ապացուցված կարողություն:
Նրա փորձն ինքնին խոսում է այս մասին, և ես վստահ եմ, որ նա ճիշտ ընտրություն է՝ բացելու մեր տաղանդավոր թիմի հսկայական ներուժը: Մենք ոգևորված ենք Մաուրիսիոյի գալով»,- ասել է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Մեթ Քրոքերը:
Պոչետինոն փոխարինում է Գրեգ Բերհալտերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոյի պայմանագիրն ամերիկացիների հետ նախատեսված է 2 տարով՝ մինչև Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտը։