Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող էր «Լիվերպուլ» տեղափոխվել 2022 թվականին։
Ըստ L’quipe-ի, այդ ժամանակ Մբապպեի ու ֆրանսիական ակումբի ղեկավարության հարաբերությունները սրվել են, ինչի պատճառով հարձակվողը պատրաստ է եղել կարիերան շարունակել այլ թիմում։
Այսպիսով, «Լիվերպուլը» ՊՍԺ-ին առաջարկել է 200 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն փարիզցիների նախկին մարզական տնօրեն Անտերո Հենրիկեն արգելափակել է տրանսֆերը՝ երկու անգամ ավելի շատ գումար խնդրելով։
Անցած ամառ Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր ստորագրեց Մադրիդի «Ռեալի» հետ։ 25-ամյա հարձակվողը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։