Կրոսը պատրաստվում է նոր ֆուտբոլային ակումբ հիմնել Մադրիդում

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատրաստվում է նոր ֆուտբոլային ակումբ հիմնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի, ակումբը կկոչվի ֆուտբոլիստի անունով՝ Տոնի Կրոս։ Նախագիծն ուղղված է լինելու երիտասարդ սերնդին։ Հիշեցնենք, որ անցյալ ամառ Կրոսը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։

Կիսապաշտպանն իր վերջին հանդիպումն է անցկացրել Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։ Մրցաշարի 1/4-րդ եզրափակչում Բունդեսթիմը պարտվել է ապագա չեմպիոնին՝ Իսպանիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ «կարմիր ֆուրիայի»։