Յուլիան Նագելսմանը համոզել է իր ֆուտբոլիստին չավարտել միջազգային կարիերան

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը 6 ամիս առաջ պատրաստվում էր հեռանալ ազգային թիմից, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հաջողվել է Մադրիդի «Ռեալի» պաշտպանին համոզել հրաժարվել այս որոշումից։

Ռյուդիգերը նաև դարձավ ազգային հավաքականի երկրորդ ավագը։