«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հաջորդ ամառ կփոխի ակումբային գրանցումը։ Վերջին շաբաթներին լուրեր էին պտտվում, որ 29-ամյա ֆուտբոլիստը կապված է Լա Լիգայի երկու գրանդների՝ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Կիմիխը անհամբեր սպասում է «Բարսելոնային» միանալուն: Ակնհայտ է, որ սա այն ակումբն է, որն ընտրել է ֆուտբոլիստը։
Կատալոնացիները կարող են գերմանացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Նշենք, որ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 մլն եվրո։