«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է այն հարցին, թե երբ է մարզելու ազգային հավաքականներից մեկը.
«Իմ նպատակն է հաջողության հասնել «Ֆեներբախչեում», և նրանք ցանկանում են, որ ես երկար մնամ: Սա է իմ նպատակը։ Ես նախկինում հնարավորություններ եմ ունեցել մարզելու ազգային հավաքական, բայց միշտ մերժել եմ դրանք։
Սա այն աշխատանքը չէ, որն ինձ կուրախացներ՝ ամսական 1-2 խաղ, ֆուտբոլիստների հետ ճանապարհորդություն, մրցաշարեր… Ես շատ էներգիա ունեմ, որը հիմա պետք է ծախսել։ Գուցե մի օր, երբ ես ծեր ու հոգնած լինեմ, մարզեմ հավաքական, բայց ոչ այսօր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Ալֆրեդո Պեդուլլան։