Ջամալ Մուսիալան քննադատել է Նիդեռլանդների հետ հանդիպման մրցավարությունը

Գերմանիայի հավաքականի աստղային կիսապաշտպան Ջամալ Մուսիալան լրագրողների հետ զրույցում խոսել է Ազգերի Լիգայում Հոլանդիայի հետ հանդիպման մրցավարության մասին։

Մուսիալան ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը հայտնել է, որ չէր ցանկանա տեսախցիկների առաջ շատ խոսել մրցավարների աշխատանքի մասին։ Գերմանացին նշել է, որ ինքն ու իր թիմակիցները զգում էին, որ շատ որոշումներ չեն կայացվել հօգուտ Բունդեսթիմի։

«Մենք պետք է նայենք մեր խաղին և համոզվենք, որ մենք կատարելագործվում ենք», – ավելացրել է Մուսիալան։

Հիշեցնենք, որ Գերմանիա – Հոլանդիա հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Այս հանդիպմանը աշխատել է իտալացի մրցավար Դավիդե Մասսան։ Ազգերի Լիգայի երկու տուրից հետո Գերմանիայի հավաքականն ունի չորս միավոր։