«Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»․ Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի C ենթախմբում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային 0-2 հաշվով։

Ալեքսանդր Պետրակովը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Անկեղծ ասած՝ չճանաչեցի իմ թիմին։ Այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել, որ թիմը չկարողացավ կատարել, բայց ասեցի նրանց, որ պետք չէ գլուխները կախել։

Սա ամոթ էր, սա իմ ամոթն էր։ Ես Լատվիայի հետ խաղից հետո ասում էի, որ թիմին շատ չգովեք, հիմա էլ խնդրում եմ՝ շատ չքննադատեք։ Այսպես լինում է։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։