«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Հետազոտության ժամանակ բժիշկները 21-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշել են ոտնաթաթի ոսկորների կոտրվածք։ Էլիոթին կպահանջվի մոտ երկու շաբաթ ապաքինվելու համար։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Այս մրցաշրջանում Հարվի Էլիոթը մասնակցել է մեկ հանդիպման՝ խաղալով ընդամենը 7 րոպե։