«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ավարտում է վերականգնումը ծանր վնասվածքից հետո։
20-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս էր եկել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Լրագրող Ֆերնանդո Պոլոյի խոսքերով՝ «Բարսելոնան» ակնկալում է, որ հինգշաբթի օրը կիսապաշտպանը կմարզվի ընդհանուր խմբի հետ։ Դեռ հայտնի չէ, թե երբ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ, սակայն այդ պահը հեռու չէ։
Սեպտեմբերի 15-ին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը արտագնա խաղում կխաղա «Ժիրոնայի» հետ։
Գավին «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 111 խաղում բոլոր մրցաշարերում խփել է 7 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: