«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ. «Լերոյ Սանեն վաղուց պետք է Կիլիան Մբապպեի մակարդակին լիներ»

Հոլանդացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեի կարիերայի մասին։

«Սպասում եմ, որ Սանեն արթնանա կամ հետույքին հարված ստանա: Կարծում եմ, որ նա խաղում է իր հնարավորությունների միայն 20 տոկոսով: Սա բավարար չէ լիովին դրսևորվելու համար։ Միայն մտածեք, թե ինչ կլինի, եթե նա ցույց տա իր 100%-ը։ Լերոյն այժմ 28 տարեկան է։ Նա վաղուց պետք է Մբապպեի մակարդակին լիներ», – Ռաֆայելի խոսքերն է մեջբերում Ran-ը:

Սանեն 2020 թվականի ամառվանից պաշտպանում է մյունխենյան գրանդի գույները։ Լերոյը «Բավարիայի» կազմում անցկացրել է 175 հանդիպում՝ դառնալով 48 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։