ESPN․ Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ տրանսֆերները

ESPN-ի լրագրողները դասակարգել են վերջին տրանսֆերային պատուհանի ամենաթանկ տրանսֆերները։ Առաջին տեղը զբաղեցրել է բրազիլացի հարձակվող Էնդրիկը, ով համալրել է Մադրիդի «Ռեալի» շարքերը։

Երկրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից Լիսաբոնի «Բենֆիկայից» գնված կիսապաշտպան Ժոաու Նևեշն է: Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լենի Յորոն, ով տեղափոխվել է «Լիլից»։

Վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև՝ Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո»), Մատիաս դե Լիգտը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոշուա Զիրկզին («Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Օլիսը («Բավարիա»), Ռիկարդո Կալաֆիորին («Արսենալ»), Արչի Գրեյը («Թոթենհեմ») և Կոնոր Գալահերը («Ատլետիկո»):