Անգլիան տանը հաղթեց, Նիդեռլանդները և Գերմանիան միասին 4 գոլ խփեցին

Ամստերդամում ավարտվեց Ազգերի Լիգայի A ենթախմբի Հոլանդիա – Գերմանիա հանդիպումը։ Թիմերը չորոշեցին հաղթողին՝ խաղալով ոչ-ոքի (2:2):

Գերմանացիները երկրորդ րոպեին բաց թողեցին, սակայն ընդմիջումից առաջ երկու գոլ խփեցին ու առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերը վերականգնեցին հավասարությունը։ Հոլանդիայի հավաքականի կազմում մեկական գոլ խփեցին Տեյանի Ռեյնդերսը և Դենզել Դամֆրիսը: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Դենիզ Ունդավը և Յոզուա Կիմիխը:

Նույն խմբում զուգահեռաբար ընթացող խաղում Հունգարիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները չկարողացան որոշել հաղթողին։ Վերջնական արդյունքը՝ 0:0։

Կայացան նաև Ազգերի Լիգայի B ենթախմբի հանդիպումները։

Անգլիայի հավաքականը Լոնդոնում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին․ դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Հարի Քեյնը (57՛, 76՛):

Զուգահեռաբար խմբային խաղում Հունաստանը հյուրընկալվելիս հաղթեց Իռլանդիային՝ 2:0: Հաղթողի կազմում գոլերը խփեցին Ֆոտիս Իոանիդիսը (50՛) և Խրիստոս Ցոլիսը (88՛):