Էդեր Միլիտաոն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Միլիտաոն նախկինում մկանային վնասվածք էր ստացել, որը նրան շարքից դուրս թողեց մի քանի շաբաթով։ Դեռևս հայտնի չէ՝ կկարողանա՞ արդյոք բրազիլացին մասնակցել իր թիմի՝ «Ռեալ-Սոսյեդադի» դեմ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակներում։

Միլիտաոն բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով։