Դեկուն բացատրել է, թե ինչու ամռանը «Բարսելոնան» չգնեց Նիկո Ուիլյամսին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու կատալոնական ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր չի կնքել իսպանացի երիտասարդ հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ:

Դեկուն ասաց, որ «Բլաուգրանան» պայմանագիր չի կնքել Ուիլյամսի հետ, քանի որ թիմն արդեն ունի Ռաֆինյային, Ֆերան Տորեսին, Յամալին, Ֆերմին Լոպեսին և այժմ Դանի Օլմոյին:

«Օլմոն մեզ ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան մեկ այլ հարձակվողի հետ պայմանագիր կնքելը»,- հավելել է կատալոնական ակումբի մարզական տնօրենը: