Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան մոտ ժամանակներս կարող է հեռանալ իր թիմից։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը, անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»։ Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական թիմը ցանկանում է Չուկվուեմեկային վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Չուկվուեմեկան «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «Ասթոն Վիլայից»։ Կիսապաշտպանն անցած մրցաշրջանը սկսեց որպես «կապտանռնագույնների» հիմնական ֆուտբոլիստ, բայց հետո վնասվածք ստացավ և բաց թողեց երկար ժամանակահատված։