Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական խաղում Կոլումբիայի հավաքականը հաղթել է Արգենտինային։ Սեպտեմբերի 10-ին Բարանկիլայում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ կոլումբացիների։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Յերսոն Մոսկերան՝ գրավելով Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո։ Արգենտինան հավասարեցրեց հաշիվը 48-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսի գոլի շնորհիվ: 60-րդ րոպեին Խամեսը 11-մետրանոց վաստակեց ու գրավեց մրցակցի դարպասը։ Այս գոլը դարձավ հաղթական գոլը։
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը։
Արգենտինան 2023 թվականի նոյեմբերի 17-ից հետո առաջին անգամ պարտվեց՝ դադարեցնելով 12-խաղյա անպարտելի շարքը։ Միաժամանակ Ալբիսելեստեն 8 տուրից հետո 18 միավորով շարունակում է գլխավորել որակավորման աղյուսակը։ Կոլումբիան 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
Պարագվայի հավաքականն էլ սեփական հարկի տակ 1։0 հաշվով սենսացիոն հաղթանակի հասավ Բրազիլիայի նկատմամբբ։
Միակ գոլը խփվեց 20-րդ րոպեին՝ Դիեգո Գոմեսը գոլի հեղինակ դարձավ։
Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ Բրազիլիայի հավաքականը համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Պարագվայի հաղթանակը գնահատվել է 10 տոկոս։