«Արսենալը» ցանկանում է ամրապնդվել «Ռեալի» կիսապաշտպանով

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպանական ոճի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին հնարավորություն ունի աշխատանքի անցնել Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Չուամենին թիմում կարող է փոխարինել Թոմաս Պարտիին, ումից նախատեսում են բաժանվել։ Օրելիենի շուկայական արժեքը 100 միլիոն եվրո է։ Նա պայմանագրային պարտավորություններ ունի «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել առանց գոլի։