Ուելսյան ֆուտբոլի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում կայացավ «Բագլան Դրագոնս» – «Կումբրան Սելթիկ» հանդիպումը։ Ջորդան Էվանսը, ով փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին, երբ հաշիվը 1-3 էր, դարձավ հաղթական գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Էվանսի ելույթը օգնեց իր թիմին 4-3 հաշվով հաղթել «Կումբրան Սելթիկին»:
Խաղի ավարտից առաջ երկու ոստիկաններ շտապել են խաղադաշտ և Էվանսին ուղեկցել խաղադաշտից: Ոստիկանները ֆուտբոլիստին ձերբակալել են թիմի հանդերձարանում։
Հարավային Ուելսի ոստիկանության տվյալներով՝ ֆուտբոլիստը ձերբակալվել է կողոպուտի կասկածանքով։ Թեեւ մի քանի ժամ անց նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի։
Ակումբը հայտարարություն է տարածել, որում հաստատել է Ջորդան Էվանսի ձերբակալությունն ու հետագա ազատ արձակումն առանց մեղադրանքի` հրաժարվելով այլ մեկնաբանություններից: