Թոթենհեմի հարձակվող Հյուն Մին Սոնը հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ն, հարավկորեացի ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել Սոնի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Սոնին հետաքրքրում են նաև սաուդյան թիմերի առաջարկները, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել Եվրոպայում։
«Ատլետիկոյում» Սոն կարող է փոխարինել Անտուան Գրիզմանին։ 2024/2025 մրցաշրջանի վերջում ֆրանսիացին կարող է տեղափոխվել MLS։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Հարավկորեացի հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում հանդես է գալիս 2015 թվականի ամառվա վերջից։