Ֆրանսիացի ֆուտբոլիստ Վիսամ Բեն Յեդերը հանգստյան օրերին ձերբակալվել է և դատարանում կներկայանա «հարբած վիճակում սեռական ոտնձգությունների» մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe թերթը։
Աղբյուրի համաձայն՝ Բեն-Յեդերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ 2001 թվականին ծնված կինը սեռական ոտնձգության հայց է ներկայացրել: Ենթադրյալ իրադարձությունները տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան ֆուտբոլիստի մեքենայում։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ 34-ամյա Բեն Յեդերը Ֆրանսիայի առաջնությունում նախորդ մրցաշրջանում խփել է 16 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում, ինչը օգնեց «Մոնակոյին» զբաղեցնել երկրորդ տեղը ՊՍԺ-ից հետո: