Հայտնի է Լիոնել Մեսսիի վարկանիշը EA Sports FC 25 սիմուլյատորում

Սիմուլացիոն խաղերի երկրպագուները անհամբեր սպասում են նոր տեսախաղի՝ EA Sports FC 25-ի թողարկմանը:

Electronic Arts-ը խաղը կթողարկի սեպտեմբերին: Աստղ Լիոնել Մեսսիի երկրպագուներին դժվար թե ուրախացներ տեղեկությունն այն մասին, թե ինչ վարկանիշ կունենա արգենտինացի հարձակվողը։ Խաղը ստեղծողների կողմից Մեսսին ստացել է 88 վարկանիշ։

2008 թվականից ի վեր առաջին անգամ Լեո Մեսսիի վարկանիշն այս սիմուլյատորի շարքում իջել է 90-ից ցածր:

Շատ աստղեր, այդ թվում՝ Մոհամեդ Սալահը և Հարի Քեյնը, տեսախաղում ավելի բարձր վարկանիշ ունեն՝ համեմատած Մեսսիի հետ: